23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

«Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Փաշինյանի այցն Իտալիա կրել է զբոսաշրջային բնույթ․ որևէ միջպետական համաձայնագիր չի ստորագրվել». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ: Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այսցի հետ կապված մի քանի հարցերի: Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու […]

Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. պրեմիերա

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հրապարակվել է: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւս նկարահանվել է այդ տեսահոլովակում:  «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից նկարահանվել են նաեւ […]

Օ Ժամանակներ, օ բարքեր

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր: Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի […]

Ունենք մեր գերակայություններն ու աշխատելու ենք դրանց շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման համար: «Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման […]

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին արտահերթ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել լուծարել խորհրդարանը:

Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Դա չարդարացված նախաձեռնություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առողջապահության նախարարն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմներն առաջարկած նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ և ընդունելի առաջարկ է։ Ինչ վերաբերում է նախարարի գրածին, […]

Դուխովների հռոմեական արձակուրդները: «Ռայն էյր»-ը մի՞ֆ էր. Իրավունք

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի