23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուխովների հռոմեական արձակուրդները: «Ռայն էյր»-ը մի՞ֆ էր. Իրավունք

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը թույլտվություն ստանա, այն կտեղադրվի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կայքում։ Այսի՞նքն։ Թույլտվություն չկա՞։ Գները դեռ որոշված չեն, ու «ՌայնԷյր» ավիաընկերությունն արդեն վաղուց երեք ուղղություններով տոմսեր է վաճառում՝ մինչև սեպտեմբեր ամի՞ս։ Սա լու՞րջ է։

Իսկ եթե Կառավարությունը դեռ քննարկում է օդի տուրքը հանելու հարցը, այդ ժամանակ 17 եվրո արժողությամբ չվերթի գնի մեջ ինչպե՞ս է տեղավորվելու 10․000 ՀՀ դրամ օդի տուրքի արժեքը։ Եթե կառավարությունը չհաստատի առաջարկը, ապա ի՞նչ է ստացվում, ավիաընկերությունը պիտի ի վնաս իրեն բարեգործական չվերթե՞ր անի։

Իսկ որքանո՞վ է արդարացված Երևանից Հռոմ, Միլան կամ Բեռլին նման էժան ավիատոմսերի գներ առաջարկելը ի հաշիվ մեր պետական բյուջեի, որը 11 միլիարդ դրամի կորուստ կունենա։

Իսկ եթե Քաղավիացիայի կոմիտեն այդպես էլ չտրամադրի այդ թույլտվությունը, այդ ժամանակ ի՞նչ են անելու տոմս գնած քաղաքացիները։

Ստացվում է անհասկանալի իրավիճակ։ Իռլանդական ավիաընկերությունը չթույլատրված չվերթերի համար մինչև սեպտեմբեր տոմսեր է վաճառել, որոնց գինը դեռ իրականում որոշված չէ։ Այսինքն «Ռայն Էյր»-ն է կանոններ թելադրում մեր պետությանը։ Կուզենա կթռնի, չի ուզենա, չի թռնի։ Համարձակությունը կներե՞ր իռլանդական ավիաընկերությանը նման խաղեր խաղալ «մեծն» Եվրոպայում, թե՞ մեզ նման երկրում կարելի է ինչ ուզենալ, անել։

Նույն տրամաբանությամբ վաղը կարող է ցանկացած այլ ավիաընկերություն առանց որևէ թույլտվության տոմսեր վաճառել, հետո պետությանը փաստի առաջ կանգնեցնել, կարող է լիազոր մարմնին չներկայացնել ոչ մի փաստաթուղթ, որը կպահանջվեր այդ թույլտվությունը ստանալու համար։ Մեկ է, արդեն տոմսերը վաճառվել են։

Ինչու՞ է մեր քաղավիացիան նման պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարում օտարերկրյա ավիափոխադրողի հանդեպ, թույլատրելով նման ազատություններ, իսկ մեր, հայաստանյան ավիաընկերություններին չտրամադրելով ոչ մի արտոնություն, որի արդյունքում նրանք իրենց գործունեությունը տեղափոխում են անգամ Աֆրիկա։ Ի՞նչ անձնական շահեր ունի այստեղ Ռևազյանը։ Մի՞թե սա զուտ անձնական սիմպատիայի հարց է կամ ոչ վաղ անցյալում միայն էժանագին չվերթերով մեկնելու հիշողությունների կարոտախտ։

Ստացվում է, որ պետությունը գերի է «սիրուն» աղջկա քմահաճույքին, իր համար պետական ընթացակարգը զուտ ձևականություն է։ Երևի նման կերպ ենք հասնելու իրավական պետության կայացմանը։

«Սիրուն աղջիկա» անթաքույց համակրանքը՝ ԼԳԲՏ համայնքին

Մինչ դանիայից եկած «սիրուն աղջիկը» զբաղված էր Վանաձորում մանկատան երեխաներին ժամանակակից բարքեր քարոզելով (տես` «Տաթեւիկ Ռեւազյանը շարունակում է զվարճացնել եւ զարմացնել»), այս տարի մարտին նա նույնպես աչքի է ընկել իր ֆեյսբուքյան ակտիվությամբ՝ ժամանակակից իր «առաջադիմական» հայացքներով։ Նա ոգևորված ողջունում էր և առաջարկում իր օժանդակությունը Շվեդիայիայից Հայաստան մարտի 21-22-ը ժամանած նախարարական կազմին, որի նպատակներից էր կրկին ԼԳԲՏ կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը։ Հետաքրքիր է, ի՞նչ «փայլուն» գաղափարներով է կիսվել Ռևազյանը՝ ԼԳԲՏ համայնքին օժանդակելու հարցում, այդ ի՞նչ անթաքույց սեր ունի նա ԼԳԲՏ-ների նկատմամբ։

78108025_2721239971273578_1961270539108483072_o

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ