06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Փաշինյանի այցն Իտալիա կրել է զբոսաշրջային բնույթ․ որևէ միջպետական համաձայնագիր չի ստորագրվել». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ:

Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այսցի հետ կապված մի քանի հարցերի:

Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու համար ՀՀ կառավարությունը խնդրում է լրացուցիչ 30 օր ժամանակ, այսինքն պատասխանը կարելի է ակնկալել դեկտեմբերի 27-ին:

Փաստորեն, մեր կառավարությունում չգիտեն, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել այս պատկառելի կազմով իրականացված այցելությունը և որքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից այն կազմակերպելու համար:

Հարկ է նշել, որ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում բացի արարողակարգային հանդիպումներից չի ստորագրվել ոչ մի միջպետական համաձայնագիր, և հանրությանը տրամադրված տեղեկատվությամբ, ձեռք չեն բերվել ոչ մի շոշափելի պայմանավորվածություններ:

Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ այս պաշտոնական այցը կրել է ճանաչողական և զբոսաշրջային բնույթ, այն կարելի է համարել ամբողջովին տապալված, իսկ պետական բյուջեից այս այցելության համար ծախսված միջոցները` աննպատակ և վատնված:

Այցի ֆինանսական բաղադրիչի պարզաբանման նպատակով այսօր կներկայացնենք առավել կոնկրետ հարցում, պարզելու համար թե ՀՀ հարկատուների միջոցների հաշվին որքան գումար է ծախսվել այս տուրիստական շրջագայությունը կազմակերպելու համար:

Վերջում հավելենք, որ.
«Հայաստանն իմ տունն է,
Ժողովուրդն իմ ընտանիքը,
ՀՀ բյուջեն իմ ընտանեկան բյուջեն է, ինչպես կուզեմ, այնպես էլ կծախսեմ»»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ