23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

2018թ ապրիլին ցույցերի ժամանակ այդ քանակի ոստիկանական զորք չի հանվել, որքան այսօր հանվեց երիտասարդների դեմ /տեսանյութ/

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիայի դեմ ոստիկանական զորքերի դուրսբերմանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018թ ապրիլին ցույցերի ժամանակ այդ քանակի ոստիկանական զորք չի հանվել, որքան այսօր հանվեց դաշնակցական երիտասարդների դեմ»:

Նույն արարքի համար այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով՝ որպես պատգամավոր

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Գնում եմ Կենտրոնականի ոստիկանություն։ Այնտեղ են տարել տասնյակ երիտասարդների՝ նույն արարքի համար, որը կատարելու համար տասնյակ այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով։ Որպես պատգամավոր

Մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց […]

Իմ տեղակալն իմ կուրսընկերն է, ՔՊ կուսակցության հիմնադրման ընթացքում մեզ շատ է աջակցել. Արարատի մարզպետ

Իմ տեղակալն իմ «բաջանաղը» չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե փոխմարզպետի պաշտոնին նշանակել է իր քենակալին: «Տեղակալս իմ կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը: Իր հետ սովորել ենք ԵՊՀ  «միջազգային հարաբերությունների» ֆակուլտետում, ընկերներ ենք, այժմ ինքն իմ տեղակալն է, ոչ մի «բաջանաղ» չկա»,- ասաց Սարգսյանը՝ նշելով նաև, […]

Լարված իրավիճակ ԿԳՄՍ-ի դիմաց. ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

ՀՅԴ երիտասարդները շարունակում են ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիան: Այս պահին երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյանի փողոցի երթևեկելի հատվածը: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց՝ բերման ենթարկված ընկերներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր նախարարի հետ հանդիպման պահանջով ՀՅԴ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Տեսնելով, որ նախարարը չի գալիս իրենց հետ հադիպման՝ երիտասարդները ճեղքեցին […]

«Հույս ունեմ, որ մենք վաղը կբացենք առարկայական բանակցությունների փուլը». Մամեդյարով

«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից: Նա նշեց, որ ակնկալիքն այն է, որ ամեն կերպ կնպաստեն առաջընթացին, այլապես այն ստատուս-քվոն, որը […]

Ոստիկանությունը բռնի ուժով փորձում է բացել ԿԳՄՍ նախարարության մուտքը․ քաշքշուկ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև

Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։ Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի