10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օ Ժամանակներ, օ բարքեր

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր:

Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են:

Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից:

Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը:

Օ Ժամանակներ, օ բարքեր: O tempora, o mores!»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ