27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Տպավորություն է, որ կան անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ. Խոսրով Հարությունյան

Արցախյան հակամարտությունը պատերազմի միոջոցով լուծելու ցանկությունն Ադրբեջանի մոտ պետք է իսպառ վերանա։ Դա հնարավոր է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով, որոնցում նշված է, որ ամբողջ շփման գծի երկայնքով պետք է տեղադրվեն սադրանքի իրական պատասխանատուներին հայտնաբերող մեխանիզմներ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։ «Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա միջազգային հանրության պախարակման […]

Ես թե ֆինանսապես, թե մյուս առումներով բավարարված մարդ եմ. Գարիկ Սարգսյան

Կան լրատվական կայքեր, որոնք ստանալով իրենց հովանավորներից պատվերներ, փորձում են իրականության մեջ զուգահեռ իրականություն ստեղծել՝ համեմված կեղծիքով, զրպարտությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհետևել նման կայքերի կողմից տարածվող նորություններին, կոչ եմ անում նաև մեր ոչ այնքան հարգելի պատվիրատուներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից, քանի որ մենք […]

Մինչեւ սիրտդ չմաքրվի, մի հնազանդվիր նրան

Շատերն են ասում. «ինչ էլ լինի, ձեր սրտին լսեք» կամ «Սիրտս այս էր ուզում, այդպես արեցի»։ Բայց քանի դեռ մեր սիրտը Աստծո հետ զրույցի չի կանգնել, Աստծո Հոգով ու խոսքով չի մաքրվել, մենք սրտով կարող ենք սիրել անգամ մեզ վնասակար (էլ չասեմ՝ Աստծուն ատելի) բաներ։ Զգույշ լինենք։ «Մինչեւ սիրտդ չմաքրվի, մի՛ հնազանդվիր նրան» (Մարկոս Ճգնավոր): […]

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով […]

Հայրենիքի անվտանգությունը վեր է քաղաքական շահերից․ Վանեցյանի ուղերձը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:Հայրենիքի […]

Իշխանություններն են պատասխանատու ատելության խոսքի եւ բռնության կոչերի մթնոլորտի պատասխանատուն. փորձագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․ «Ես ներողություն եմ խնդրում, եթե «Ժողովուրդի» վրա հարձակման մասին խոսելով շեղում եմ ղարաբաղյան օրակարգից, սակայն ազատ մամուլին լռեցնելը անուղղակի կապ ունի նաև ղարաբաղյան հարցի լուծման իշխանությունների մեթոդաբանության հետ, քանի որ վախեցած մամուլը չի խոսի իրականության մասին, այլ կասի այն, ինչ կթելադրեն իշխանությունները։Եթե անգամ իշխանությունները չեն հարձակման ուղղակի պատվիրատուն, […]

«Հարգելի Նիկոլ, արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Նիկոլ, Դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ, և վերջապես, որպես Հայ մարդ։ Խնդրում և պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։ Մեր հասարակության […]

Գյուղատնտեսական անկում: Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, գործազրկության բարձր մակարդակ

Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես   շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ մասնավորապես նշելով. «Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝  20.5%-ով: Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն […]

Երկրաշարժ

Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի