24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարգելի Նիկոլ, արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի Նիկոլ,

Դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ, և վերջապես, որպես Հայ մարդ։

Խնդրում և պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։

Մեր հասարակության մեջ ընդունված չէ կնոջ և երեխաների անհիմն միջամտությունը ամուսնու և ծնողի գործունեության մեջ, և եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ Հայաստանի ոչ մի ղեկավարի ընտանիք իրեն թույլ չի տվել ցուցաբերել քաղաքական գերակտիվ վարքագիծ։

Իմ, և ինձ պես հարյուր հազարավոր մարդկանց համար ընտանիքը սրբություն է, անառիկ ամրոց, բարոյականության սահմանագիծ, որը մենք երբեք չենք անցնի ինչ որ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։

Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ, քանզի պատերազմն ու բանակը տղամարդու առաքելությունն է։ Գոնե ես այդպես եմ կարծում։

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս չեն գտնվի մարդիկ և ուժեր, որ չեն խորշի ներխուժել քո ընտանիք և սկսեն քննարկել ներընտանեկան անցուդարձը, փորել անցյալը, հիշել բազմաթիվ դրվագներ ընտանեկան կյանքից։ Սա սխալ է, անբարոյական։

Սակայն երբ մարդն առաջնորդվում է «քաղաքականությունը անբարոյականություն է» սկզբունքով, իսկ «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևը դարձնում է քաղաքական կենսագործունեության մշտական ուղեկից, ապա նա միշտ պետք է ակնկալի, որ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կհատեն թույլատրելիի սահմանը և քո ընտանիքը, որն արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, արդեն կհայտնվի նաև համընդհանուր քննադատության թիրախում։

Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք…»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ