30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես թե ֆինանսապես, թե մյուս առումներով բավարարված մարդ եմ. Գարիկ Սարգսյան

Կան լրատվական կայքեր, որոնք ստանալով իրենց հովանավորներից պատվերներ, փորձում են իրականության մեջ զուգահեռ իրականություն ստեղծել՝ համեմված կեղծիքով, զրպարտությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհետևել նման կայքերի կողմից տարածվող նորություններին, կոչ եմ անում նաև մեր ոչ այնքան հարգելի պատվիրատուներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից, քանի որ մենք ապրում ենք մարզում, բոլորս բոլորին շատ լավ ճանաչում ենք, միգուցե մարդիկ կան՝ ինձ չեն ճանաչում, բայց մենք մեր մարզում լավ գիտենք՝ ինչ է կատարվում ու էդ պատվերները որ կենտրոնից են գալիս», – ասաց նա:

Գարիկ Սարգսյանը պատվիրատուներին կոչ արեց գումարներն ավելի լավ բաների համար ծախսել:

«Միգուցե նրանց թե՛ նախահեղափոխական ժամանակահավածում, թե՛ հեղափոխության օրերին դուր չի եկել իմ քայլերը, իմ արած ակցիաները, որը խարխլեց նրանց դիրքերը ու բերեց հեղափոխություն նաև Արարատի մարզ, մեր ընկճված քաղաքացիները արթնացան թմբիրից, եկան Երևան, միացան մեզ, սա նրանց դուր չի գալիս», – ասաց մարզպետը:

 

Նա նշեց, թե աշխատանքում իրենք ոչ թե թերացել են, այլ գերակատարել են իրենց ստանձնած պարտավորությունները:

«Նրանք գիշեր-ցերեկ քնում ու արթնանում են այն մտքով, որ այսօր էլ Արարատի մարզպետը հրաժարական կտա, մի բան ավել գրենք, հարվածի տակ վերցնենք ու միգուցե վերևում սկսեն մտածել մարզպետին փոխելու ուղղությամբ, ես խնդիր չունեմ պաշտոնին երկար մնալու, ես թե ֆինանսապես, թե մյուս առումներով բավարարված մարդ եմ», – ասաց Գարիկ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ