28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանություններն են պատասխանատու ատելության խոսքի եւ բռնության կոչերի մթնոլորտի պատասխանատուն. փորձագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․

«Ես ներողություն եմ խնդրում, եթե «Ժողովուրդի» վրա հարձակման մասին խոսելով շեղում եմ ղարաբաղյան օրակարգից, սակայն ազատ մամուլին լռեցնելը անուղղակի կապ ունի նաև ղարաբաղյան հարցի լուծման իշխանությունների մեթոդաբանության հետ, քանի որ վախեցած մամուլը չի խոսի իրականության մասին, այլ կասի այն, ինչ կթելադրեն իշխանությունները։Եթե անգամ իշխանությունները չեն հարձակման ուղղակի պատվիրատուն, ապա նրանք են պատասխանատու ատելության խոսքի եւ բռնության կոչերի այն մթնոլորտի համար, որտեղ կատարվեց հարձակումը։

Պատահական չէ, որ հենց հարձակման օրը Նիկոլ Փաշինյանը կրկին բռնությամբ սպառնաց այն միֆական կոռուպցիոներներին, որոնց 1,5 տարի է, չի կարողանում պատասխանատվության ենթարկել, իր խոսքը համեմելով գաստրոնոմիական բռնության այլաբանություններով։Հարձակվողները համոզված են, որ իրենք իշխանությունների քիմքին հաճո արարք են կատարում, եւ եթե չպարգեւատրվեն, ապա առնվազն չեն պատժվի։ Հիշենք «Հայելու» վրա հարձակվողներին, ովքեր ոչ միայն չեն թաքնվել, այլ սոցցանցերում հպարտանում են իրենց գործողությամբ։Չեմ կարծում նաեւ, թե սա հատուկ ծառայությունների կամ ոստիկանների ձեռքի գործն է, թե նրանք ուզում էին ինչ-որ ինֆորմացիա գտնել։

Բնականաբար, նրանք ունեն այդ ինֆորմացիան, պարզապես նեղելով «Ժողովրդի» խմբագրին, ուզում են, որ այդ ինֆորմացիան որպես ցուցմունք ձեւակերպվի։ Նաեւ՝ նրանք ունեն շատ ավելի նուրբ ու կոռեկտ մեթոդներ, եւ կարող էին համակարգիչներից այնպես հանել անհրաժեշտ տեղեկությունները, որ ոչ մի աղմուկ չառաջանար։Եվ իհարկե, սա ինչ-որ առանձին անհատների ու խուլիգանների կամ հուսահատ նարկոմանների ձեռքի գործը չէ, այլապես նրանք իրենց հետ կտանեին այնտեղ եղած գումարը եւ արժեքավոր իրերը։

Կատարվածի նպատակը ազատ մամուլին ահաբեկելն է, ցույց տալը, թե ինչ է լինում խմբագրությունների հետ, երբ նրանք չեն համագործակցում իշխանությունների հետ։ Երկրում համատարած ձերբակալությունները եւ ահաբեկման այլ գործողությունները, որոնք նպատակաուղղված են վախի մթնոլորտ ստեղծելուն, հաշվի չեն առնում պարզ բան՝ կան մարդիկ, որոնք կարող է չվախենան իշխանությունների նման գործողություններից եւ շարունակեն կատարել իրենց մասնագիտական գործը, կամ իրականացնել իրենց քաղաքացիական պարտքը։

Ամբողջովին սատարում եմ «Ժողովրդի» կոլեկտիվին, համոզված եմ, որ նրանք ամուր կորովով են դիմագրավում այս փորձությունները։ Իսկ իշխանություններին challenge եմ նետում՝ եթե նրանք շատ արագ չբացահայտեն այս հանցագործությունը, ապա այն իրենց կողմից է կազմակերպված, եւ հանցագործության դեմ պայքարի, ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու մասին խոսքերը լրիվ փուչ են, կամ վերաբերում են ոչ թե հանցագործներին, այլ միայն քաղաքական հակառակորդներին»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ