14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տպավորություն է, որ կան անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ. Խոսրով Հարությունյան

Արցախյան հակամարտությունը պատերազմի միոջոցով լուծելու ցանկությունն Ադրբեջանի մոտ պետք է իսպառ վերանա։ Դա հնարավոր է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով, որոնցում նշված է, որ ամբողջ շփման գծի երկայնքով պետք է տեղադրվեն սադրանքի իրական պատասխանատուներին հայտնաբերող մեխանիզմներ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա միջազգային հանրության պախարակման առարկան։ Բայց երբ այս ամենը չի կարևորվում, այլ կարևորվում են Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, գործընթացում առաջընթաց ապահովել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է Բրատիսլավայում տեղի ունեցած վերջին հանդիպմանը, ապա ինձ մոտ տպավորություն է, որ կան անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածություններ, և Բրատիսլավան պետք է հնարավորություն տա՝ դրանք իրականություն դարձնելու»,- տեսակետ հայտնեց բանախոսը։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ