23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2019

Հայտնի են ՀՖՖ նախագահի երեք թեկնածուների անունները (Տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը: Ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ՝ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները: Մասնավորապես, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված […]

«Բանակի բյուջեն կրճատվել է մոտ 5 միլիարդ դրամով». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է». Նիկոլ Բոլոր առաջնահերթությունների՝ բացի բյուջետային առաջնահերթություններից․ նախորդ տարիներին պաշտպանությանը հատկացվող գումարները ըստ թվերի, 2018թ.-238.5 միլիարդ 2019թ.-313.3 միլիարդ 2020թ.-308.016 միլիարդ Ըստ այդմ՝ բանակի բյուջեն կրճատվել է մոտ 5 միլիարդ դրամով: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, երբ լսում ես թվերի տեսքով մանիպուլյացիա: Ըստ Նիկոլի՝ […]

Իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով․ Հրապարակ

«Որեւէ կառույցի կառուցվածքը կամ ղեկավար կազմը փոխելը մի իմաստ ունի՝ վատ կառուցվածքը փոխել ավելի լավով, տգետ ու կոռումպացված ղեկավարին՝ ավելի հմուտ ու անբասիր մեկով։ Սակայն բոլոր այն փոփոխությունները, որ ձեռնարկվել են 2018-ի հեղափոխությունից հետո, պարզվում է, այդ նպատակին չեն ծառայել։ Փոխել են գործող՝ թեկուզ վատ գործող համակարգը չգործող կամ սխալ գործող համակարգով։ Ազատել են գործից […]

Օտարերկրյա ներդրումների հոսքերը կրկնակի զիջում են 2018թ․ ցուցանիշը․ 168.am

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը և ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերևս, […]

«Նոստրադամուս» և էքստրասենս փոխնախարարը․ Հրապարակ

«ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե […]

Հրահանգել են ստուգել Ծառուկյանի շինությունները. արդեն մի բան գտել են․ Ժողովուրդ

«Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն- ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եվ պարզել 2002 թ.-ից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի […]

Կրկնակի ստանդարտներ․ Մարությանին նվիրել կարելի է, դեսպաններին՝ ոչ․ Հրապարակ

․ «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։ Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։ Պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ տարբեր […]

Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի․ 168 ժամ

«Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան: Ըստ այս փաստաթղթի՝ հայկական կողմի մոտեցումները, […]

Ամանորին կծախսվի 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք. Հրապարակ

«Երեկ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից ևս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց: Սա երեկ բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։ Մարդիկ հիշեցին, որ Տարոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի