03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամանորին կծախսվի 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք. Հրապարակ

«Երեկ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից ևս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց: Սա երեկ բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։

Մարդիկ հիշեցին, որ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էին ծախսում, իսկ հիմա մոտ 10 անգամ շատ են դուրս գրում, և հայտնի չէ, թե դրա ինչքան մասն է ծախսվելու, ինչքանը՝ «ուտվելու»։ Ընդ որում՝ գումարի որոշ մասը տրվելու է Գորան Բրեգովիչին, որ նա Ամանորի գիշերը համերգ տա Հանրապետության հրապարակում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ