Հայտնի են ՀՖՖ նախագահի երեք թեկնածուների անունները (Տեսանյութ)
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/12/24A256A4-85B3-4072-874F-1B406E935666.png)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը:
Ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ՝ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները:
Այսպիսով, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3, իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն:
ՀՖՖ նախագահի թեկնածուները երեքն են՝ Արմեն Մելիքբեկյան, Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան։
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի՝ վերոնշյալ թեմաների շուրջ կայացած մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև: