09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հրահանգել են ստուգել Ծառուկյանի շինությունները. արդեն մի բան գտել են․ Ժողովուրդ

«Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն- ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եվ պարզել 2002 թ.-ից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել: Ըստ քաղաքային իշխանության պատասխանի` «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,06քմ (619,18քմ+670,88քմ) հողատարածք»: ԲՀԿ-ից երեկ այս առիթով մեր հարցերը անպատասխան մնացին. խոստացան անդրադառնալ այսօր»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ