24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կրկնակի ստանդարտներ․ Մարությանին նվիրել կարելի է, դեսպաններին՝ ոչ․ Հրապարակ

․ «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։

Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։ Պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ տարբեր երկրներում գործունեություն ծավալող այն հայերը, որոնք ինչ-որ կերպ աջակցություն են ցուցաբերել մեր դեսպանատներին՝ մեկը դեսպանի մեքենայի հարցն է լուծել, մյուսը՝ շենքի եւ այլն, դրա դիմաց ինչ-որ արտոնություններ են պահանջել դեսպաններից, օրինակ՝ դեսպանատան պետհամարանիշներ եւ այլն։

Ավելին, մինչեւ վերջերս դեսպանատան բարեկամների հատուկ ցանկ է եղել, որոնց դեսպանությունները տարիներ շարունակ դիմել են ֆինանսական եւ այլ աջակցություն ստանալու համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է վերացնել այդ պրակտիկան՝ մոռանալով, որ մեր դեսպանատները քիչ թե շատ նորմալ գոյատեւում են հենց այդ նվիրատվությունների շնորհիվ, քանզի պետությունը բավարար ֆինանսավորում չի հատկացնում, որով կարողանան նորմալ ծառայողական մեքենա գնել, միջոցառումներ կազմակերպել։ Սա նաեւ հերթական երկակի ստանդարտի դրսեւորումն է․ մի կողմից նորմալ են համարում շինթույլտվությունների դիմաց քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ ու այլ թանկարժեք գույք նվիրելը, մյուս կողմից արգելում են դեսպաններին նվերներ ընդունել։ Մեկնաբանության համար դիմեցինք ԱԳՆ, ասացին՝ այս պահին տեղեկատվություն չունեն, կփորձեն ճշտել, ասել։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ