Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ /լուսանկարներ/
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: […]