25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունը /տեսանյութ/

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ ապագա նոր ողբերգություններից խուսափելու համար: Կոնգրեսականի ելույթը Facebook-յան էջում հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

 «Ամերիկյան միսիոներները և դիվանագետներն աշխարհին հայտնեցին, որ Օսմանյան կայսրությունը փորձում է բնաջնջել հայ քրիստոնյա ժողովրդին: ԱՄՆ-ն դարձավ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց տունը: Անցյալում վերապրած նրանց ողբերգությունը պատճառ դարձավ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծմանը: Լեմկինն ինքն ականատեսը եղավ Նացիստական Գերմանիայի պատճառով իր ընտանիքի տառապանքներին»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամը:

Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները, ըստ նրա, տեսանելի են մեր օրերում:

«Ես եղել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսնում եմ, որ Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը: Փաստացիորեն, Թուրքիան սկսել է Հյուսիսային Սիրիայի էթնիկ քրդերի բնաջնջումը: Ես երկար ժամանակ մեր կառավարությանը կոչ եմ արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես հանդիսանում եմ 296-րդ բանաձևի հովանավորներից մեկը: Ներկայացուցիչների պալատը խոսեց հստակ ձայնով՝ խախտելով լռությունը և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կոչ ենք անում Սենատին և նախագահ Թրամփին անել նույնը»,- իր ելույթում ասել է Թուլսի Գաբբարդը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ