28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամբոխը ողջունում է մարմնավաճառ կարաբինային, սատանիստական միջոցառումները, Հայ Առաքելական եկեղեցու դեմ քարոզը

Հարգելի հայրենակիցներ, այսօր Ազգային ժողովում փորձելու են սկիզբ դնել ազգակործան գործին: Օրենսդիրում քննարկվելու է Ստամբուլյան կոնվենցիան, որը նպատակ ունի քայքայել Հայկական ավանդական ընտանիքը: Եվ ի՞նչու ենք զարմանում`չէ որ արդեն տևական ժամանակ է բոլոր խելամիտ մարդիկ աղաղակում են, բացատրում են`սակայն կենցաղային պողոսները դեռ չեն ընդունում, որ գնում ենք դեպի հայի գենի ոչնչացման: Ամբոխը ողջունում է մարմնավաճառ կարաբինային, ողջունում է սատանիստական միջոցառումները, ողջունում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ քարոզը:

Դեռ երեկ թավշյա «սուպեր» նախարար Արայիկ Հարութունյանը մեծ հպարտությամբ եթերից հայտարարեց,որ իրենց իշխանության օրոք են թույլ տվել և ֆինանսավորել սատանիստական միջոցառումները : Եվ մի բան էլ ավելին` մեծ ինքնավստահությամբ հայտարարում է, որ այլևս նման միջոցառումների չեղարկում չի լինելու, որ այլևս ցենզուրա հայ մշակույթում չի լինելու: Եվ ու՞ր են տանում հայ ազգին այս խառնածին գեներով ամբոխը, որոնք հայ ազգի հետ կապ չունեն`դեպի հայկական ավանդական ընտանիքի բնաջնջում, դեպի այլասերվածություն, դեպի հայի գենի վերացում: Վերջապես հասկացեք հենց Ստամբուլում ընդունված նախագիծը իրենք թուրքերը չեն ընդունել և չեն վավերացրել:

Վերջապես հասկացեք , որ հենց թուրքերն են տարիներ շարունակ կազմակերպել հայոց ցեղասպանությունը և հիմա ավելի քաղաքակիրթ ձևով են ուզում դա իրագործել: Ո՞րտեղ է հայի արժանապատվությունը , ո՞րտեղ է ձեր սերը ազգի ու մշակույթի հանդեպ: Ամբոխ` հասկացեք ի՞նչ են ուզում անել և ի՞նչ է սպասվում`հետո շատ ուշ է լինելու:

Այս մասին գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահը Նունե Ներսիսյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ