Սա մեր երկրի քայքայիչ կործանման սկիզբն է; Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը եղել է անձամբ Փաշինյանի նախաձեռնությունը. ազաամարտիկ /տեսանյութ/
«Կամ մեր հասարակությունը չի պատկերացնում ամբողջական խնդիրը, կամ չի գիտակցում, թե ինչ է Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը՝ հավելելով, թե կարող են ասել, թե նախկին իշխանություններն են դա ստորագրել, բայց իրականում այս հայեցակարգը նորից խորհրդարան բերելու և վավերացնելու նախաձեռնությունը եղել է ներկա իշխանություններինը, Նիկոլ Փաշինյանինը;
Պետք է միասնական պայքարենք այս չարիքի դեմ: Սա մեր երկրի, մեր ազգային շահերի, մեր պետականության կործանումն է; Մեզ քիչ է հետաքրքրում, թե օտար երկրներում ինչպես են դա օգտագործում: Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես է Եվրոպան կորցնում իր մշակույթը, դեմքը, որովհետեւ ժամանակին չեն պայքարել ազգային տեակի համար:
Եթե այսօր մեն չպայքարենք, վաղը մենք նույն խնդիրն նք ունենալու, ինչ որ այսօր ունի Եվրոպան»: