24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

«Տխրությունը տևում է մինչև գիշեր»

«Տխրությունը տևում է մինչև գիշեր, բայց ուրախությունը հասնում է առավոտին»: Իմ ամենաքաջ հետևորդները նրանք են, ովքեր նախազգալով առավոտը` գիշերվա տրտմության մեջ զգում են այն ներքին ուրախությունը, որ առավոտն է` իբրև անակնկալ. վստահորեն պարգևում: «Աստծո կանչ»-ը գրքից

Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախարար Մնացականյանի կողմից հարցազրոյցի ընթացքում հնչեցված պատասխանների առնչությամբ աղմուկն ինձ համար անհասկանալի է։ Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ արդեն 10 տարի՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, որն ունակ և ի զորու է իր պատասխաններով ցանկացածի «պորտը դնել տեղը»։ Բայց նրան քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր […]

Մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի՝ ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է […]

Իրոք, ո՞նց են կարող հանցագործներն արդար պետերազմ վարել. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի լրագրողին շնորհակալություն եմ հայտնում փայլուն հարցազրույցի համար։ Իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը։ Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար։ Հիմա անդրադառնամ ընդամենը մեկ ասպեկտի։ Եթե Մնացականյանը գովազդում է «հեղափոխությունը», իսկ Հին Հայաստանը ներկայացնում է որպես հանցագործ ռեժիմ, […]

Այս իշխանություններից էլ ի՞նչ սպասեինք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստանձնեց շարժման եռամյա նախագահությունը։ Ադրբեջանական իշխանությունները դրան երկար տարիներ են պատրաստվել, նրանց համար շարժումը միջազգային հանրության առջև սեփական կարծիքը առաջ մղելու առաջնային գործիքներից մեկն է դարձել։ Բաքվում կայացած միջոցառմանը 60-ից ավել երկրների նախագահներ ու վարչապետեր են մասնակցել։ Ինչպես կռահելի […]

Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

ԱԳ նախարարը՝ BBC-ում․ դատարկությունը դիվանագիտության տեղ․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Մի հզոր կայսերական պետության ռադիոկայան որ չի ճանաչում 20֊րդ դարի ամենամեծ ոճիրներից մեկը՝ Հայերի ցեղասպանությունը, քամահրական դասեր է տալիս իր անվտանգության վրա դողացող փոքր ժողովրդին՝ Հայաստանին թե Մոսվայից վազն արեք, մտեք ՆԱՏՕ։BBC֊ի հարցազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Եթե նախարարի տեղը մի սեղանի փալաս դրված լիներ, բան չէր […]

Փաստորեն ձեր ՍԴ չկայացած նախագահը ձեզ զեկուցել է, որ Նախագահ Քոչարյանի գործը ջուր է. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվեն Հրայր Թովմասյանից: Նույն իշխանության մեջ շատ քչերն են հասկանում, որ նման բիրտ ու հակաօրինական քայլերով իրենք ի ցույց են դնում մեկ այլ փաստ. իրենք կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը միանշանակ ներկայացնելու են կարծիքներ ի օգուտ Նախագահ Քոչարյանի: Եվ ինչքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի