09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախարար Մնացականյանի կողմից հարցազրոյցի ընթացքում հնչեցված պատասխանների առնչությամբ աղմուկն ինձ համար անհասկանալի է։

Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ արդեն 10 տարի՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, որն ունակ և ի զորու է իր պատասխաններով ցանկացածի «պորտը դնել տեղը»։

Բայց նրան քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր հանգամանք. Մնացականյանն այդ հարցազրույցին ներկայացնում էր ոչ թե իր անձնական, այլ Հայաստանի այսօրվա իշխանության պաշտոնական դիրքորոշումը Արցախի հակամարտության վերաբերյալ։

Չեմ հավատում, թե նա այլ իրավիճակում և այլ վարչապետի ղեկավարման պայմաններում այդպիսի թերի և վիճահարույց պատասխաններ տար լրագրողի սուր հարցերին։

Արցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ