18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փաստորեն ձեր ՍԴ չկայացած նախագահը ձեզ զեկուցել է, որ Նախագահ Քոչարյանի գործը ջուր է. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվեն Հրայր Թովմասյանից: Նույն իշխանության մեջ շատ քչերն են հասկանում, որ նման բիրտ ու հակաօրինական քայլերով իրենք ի ցույց են դնում մեկ այլ փաստ. իրենք կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը միանշանակ ներկայացնելու են կարծիքներ ի օգուտ Նախագահ Քոչարյանի: Եվ ինչքան ավելի մեծ է ճնշումը Հրայր Թովմասյանի վրա, այդքան ակնհայտ է վերը ասվածը: Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք:

Փաստորեն ձեր յուրային իրավաբանները, ինչպես օրինակ ՍԴ չկայացած նախագահ Վահե Գրիգորյանը, ձեզ զեկուցել են, որ Նախագահ Քոչարյանի գործը ջուր է: Իրոք, ուրախ եմ, որ գիտակցված եք անում այս բոլոր հակասահմանադրական քայլերը: Հավատացեք, որ հենց այսպես էլ գիտակցված խմբակային պատասխան եք տալու»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ