Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում: Լրագրողների դիտարկմանն՝ արդյոք Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով մեկ բառով. «Ո՛չ»: Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կախված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասաց, որ հերքում է դրանք: […]