06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Վանեցյանը չի ձերբակալվելու. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:

Լրագրողների դիտարկմանն՝ արդյոք Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով մեկ բառով.

«Ո՛չ»:
Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կախված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասաց, որ հերքում է դրանք:

«Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», – ասաց նա:

Խոսելով ԱԱԾ-ում անցկացվող ՊՎԾ ստուգումներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ ու պարզապես ՊՎԾ հերթական ստուգումներն են:

«ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», – ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ