02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

« Արջուկի անունը Վազգեն էի դրել … Վազգենն իմ առաջին ու հավերժ սերն ա»

Վազգենն իմ առաջին ու հավերժ սերն ա, մանկությանս ամենամոտ ընկերը, պապաս, ախպերս։ Մինչև հիմա տանը պահում եմ մանկական աթոռս, որի վրա Վազգենին նստեցնում էի, որ հայելու մոտ նստած ինձ հարցազրույց տա կամ հեքիաթ պատմի իմ ամենամեծ երազանքը եղբայր ունենալն էր։ Ասում էր՝ արի տանեմ, Կառլենի հետ շփվի (Կառլենին շատ էր սիրում, դրա համար Կառլենը մանկությանս երևակայական թշնամին էր. Ես պիտի իրանից լավը լինեի)։ Վազգենին մի անգամ հարցրի՝ մորեխ սիրում ես, ծիծաղելով ասաց՝ հա։

Պապիենց այգու բոլոր մորեխներին բռնել լցրել էի շշի մեջ ու նվիրել Վազգենին 1999ի հոկտեմբերի 13ին Վազգենն ինձ մեծ արջուկ նվիրեց (ինձ ղզիկ խաղալիքներ մենակ ինքն էր նվիրում, որովհետև ասում էր՝ կուզեր աղջիկ ունենալ, իսկ պապաս ինձ սոլդատիկներ ու ավտոներ էր նվիրում)։ Էդ արջուկի անունը Վազգեն էի դրել, որովհետև Վազգենն ինձ համար խոշոր ու փափուկ արջուկ էր, որը պաչելուց ծակում էր, բայց շատ ուժեղ ու հուսալի թաթեր ուներ։ Վազգենի մահից հետո էդ արջուկին ոչ մեկ չի կպել։ Արջուկը մինչև հիմա կա՝ մաքուր ու չվնասված։ Էդ միակ նյութեղեն հիշողությունն ա Վազգենից։

Էդ օրը խոստացավ՝ ծնունդիս գալու ա դպրոց, որ դասարանցիներս տեսնեն, որ վարչապետը՝ էն շատ ուժեղ ու սիրուն մարդը իմ ընԳերն ա։ Կյանքիս ամենատխուր ծննդյան օրն էդ տարի էր. Վազգենը չեկավ ու էլ չէր գալու։ Հոկտեմբերի 27ի ու դրանից հետո եղած լուրերի բոլոր թողարկումները հիշում եմ։ Կյանքիս առաջին մեծագույն կորուստն էդ էր։ Դրանից հետո պապայի հետ մեկ-մեկ Գրետա տատիկին էինք այցելում, բայց Վազգենի եղբայրներին ատում էի. Արամին, որ Վազգենից հետո պաշտոնի եկավ, Արմենին, որովհետև նման էր Վազգենին, բայց Վազգենը չի։ Վազգենի հետ ավելի կապված էի, քան հորս հետ։ Ճիշտն ասած՝ հիմա էլ ա տենց։ Վազգենով ավարտվեց մանկությունս, մինչև հիմա մոտս տպավորություն ա, թե աշխարհի դեմ մենակ եմ, որ ինձ ոչ մեկ նենց չի սիրում, ոնց Վազգենը, ոչ մի տեղ ու ոչ մեկի մոտ նենց ապահով չի ու չի լինի, ոնց Վազգենի։ Վազգենը մանկությունից սերտաճել ա մեջս, ինքը տեսակ ա, որը հիմա չես գտնի հաստատ, բայց որին ավելի շատ ես սիրում, որովհետև իրա կարիքը կա, բայց ինքը չկա։

Գոհար Պետրոսյան

Սկզբնաղբյուրը՝ ARARATNEWS.AM

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ