10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

ՍԴ նախագահի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի համար, որով կորոշվի Արցախի հետագա ճակատագիրը. քաղաքագետ

Աժ-ում քվեարկության է դրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագիծը: Սա շատ վտանգավոր նախագիծ է, որը ոչ մի կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ, այլ ՀՀ-ում իսպառ վերացվում է դատական իշխանությունը: Նախագծին կողմ քվեարկողները պատմության մեջ հիշվելու են որպես պետական դավաճաններ: Հ.Գ. ՍԴ նախագահի փոփոխությամբ, իրականում, Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի […]

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`            28.9 […]

Ֆելիքս Ցոլակյանը փոշմանե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանին

«Այո, ես եմ երաշխավորել,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ,  2018թ.-ի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի թիմի շարքերը համալրած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, ընդգծելով, թե որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում,-ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։ Ցոլակյանը համոզված է՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն ոլորտներն […]

Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան

Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք` տներ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերում, ռեստորաններ են կառուցում: Այս մասին լրագրողների դիտարկմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով. «Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ […]

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ տեղափոխվել է բուժզննության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: «Հետազոտման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր»,- ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, թե երկրորդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա: Վիրահատության ցուցում չի եղել:  

Նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էին՝ 98 պատգամավոր, դեմ՝1։

« ԱԺ-ում ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, դատվելու են պետական դավաճանության համար». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս հիշեք ԱԺ-ում բոլոր նրանք ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, հետագայում միանշանակ դատվելու են պետական դավաճանության համար։ Հ.Գ.Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին: Խրիմյան Հայրիկ»:

«Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել. Վերնատուն

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ:  Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ: Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի