Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան
Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք` տներ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերում, ռեստորաններ են կառուցում: Այս մասին լրագրողների դիտարկմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով.
«Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ եղած, մենք վաճառել ենք մեր մեկ սենյականոց բնակարանը և այդ գումարը, որպես կանխավճար օգտագործելով, ձեռք ենք բերել ավել մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով:
Մյուսների մասով, եթե ապօրինի դրսևորում կա, պետք է հրապարակել: Որ ուժին էլ դա վերաբերի, դա չի կաշկանդի մեզ և համապատասխան իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկելու համար»: