03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ֆելիքս Ցոլակյանը փոշմանե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանին

«Այո, ես եմ երաշխավորել,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ,  2018թ.-ի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի թիմի շարքերը համալրած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, ընդգծելով, թե որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում,-ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։

Ցոլակյանը համոզված է՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն ոլորտներն են, որոնց հետ կապված պետք է աշխատել քիչ խոսել․ «Դա վնաս է մեր պետությանն ու մեր երկրին, որովհետև դա այն բնագավառն է, որոնց հետ կապված ամեն մի անզգույշ խոսքը հետևանք է ունենում»։

ԱԻ նախարարը հայտարարել է, որ հրաժարական չի տալու և շարունակելու է աշխատել․ «Մի քանի անգամ տարբեր տեղեր դրա մասին ասել եմ։ Եվ դա կապ չունի որևէ մեկի դուրս գալու ու ընդունվելու հետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ