25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2019

Արարատ Միրզոյանը հայտնել է «Փաշինյանի գեներալներ» Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկության պատճառը

Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս և ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետևել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում, իսկ դրանք են ինքնիշխանությունը և ինքնորոշումը: Ինչո՞ւ, որովհետև 28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք մեր քվեարկությամբ որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում […]

Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել վայելելու անկախության բերկրանքը. Արցախի հերոս

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։ Հանուն Արցախի համազգային շարժման մասնակիցների եւ անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախության 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Այո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն: 1918 թվականին հռչակեցինք մեր դարերով երազանք դարձած Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1991 թվականին, ԽՍՀՄ կազմից […]

Վերջին տարիների ամենախայտառակ երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին. Վահրամ Սահակյան

Վերջին տարիների ամենախայտառակ, բայց ամենատեղին երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին։ Դա սպասելի էր, դա արդարացված էր, որովհետեւ բոլոր վայրերում եւ իրադրություններում վախկոտ ու տմարդի, 10 հոգով մեկ հոգու վրա հարձակվող (մանավանդ՝ բանակում), խփող-փախնող, լիովին պատվազուրկ ու ծախու ամբոխի ներկայացուցիչների համար էդ «Դուխով» գլխարկները իսկը տեղին էին։ Ի՞նչ կա զարմանալու. բոլոր ազգերն էլ գիտեն, որ սրանք […]

Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է։ Հաղթանակների ու պարտությունների,ձեռքբերումների և ձախողումների,միասնության ու բաժանարար գծեր սահմանելու  28 տարիներ։ Այսօր,առավել քան երբևե,անհրաժեշտ է գիտակցումը,որ անկախությունը նվաճվել է պայքարի ու պատերազմի գնով։ Հետևաբար պետք է փայփայել անկախությունը,որպեսզի որևէ մեկը չհամարձակվի մեզ հորդորել հրաժարվելու ազգային ու պատմական կարծրատիպերից։ Խոնարհումս բոլոր կենդանի […]

«Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել

Լոնդոնի «Արսենալն» ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ: «Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել: «Շնորհավոր Անկախության օր»,- գրված է լուսանկարում:    

Հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև այս փորձությունը՝ ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու փորձառություն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում, որը հրապարակվել է երկրորդ նախագահի պաշտոնական կայքում, ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք […]

Քանի՞ կիլո է նիհարել Նիկոլ Փաշինյանը. վարչապետն ու նախագահը Եռաբլուրում խոսում էին դիետաներից /տեսանյութ/

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: Ըստ մամուլի՝ ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում […]

Քարոզչական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է. Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վանաձորի զինվորական պանթեոնում /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀԿ Լոռու մարզի կուսակցական ակտիվի ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:   Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուրում»։ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, որտեղ […]

«Գուկաս Գյումրի». մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները /Ուղիղ/

Գյումրիում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները, որոնց կարգախոսն է «Գուկաս Գյումրի»։ Քաղաքի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․ • Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում, •  Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի