26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. բաժնի ղեկավարը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց. Հրապարակ

Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի […]

Մրցակցային անհավասար պայմաններ, կողմնակալ քաղաքակա­նություն: Ռուսական ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից. Հրապարակ

Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնա­թիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառնե­րը մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» […]

ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:  Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]

Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի. Քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում

BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։ Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին «էքսկլյուզիվ» հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել […]

Մի՛ գոհացեք ձեզնից` ուրիշների հետ համեմատվելով

Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ, աղաչո՛ւմ ենք: Ես միշտ ձեր օգնականն եմ` խավարից – Լույսի, տկարությունից – Ուժի, մեղքից – Փրկության, վտանգից – Ապահովության, անտարբերությունից – Սիրո և զայրույթից` կատարյալ ներման տանելու համար: Մի՛ գոհացեք ձեզնից` ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ Խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»: Ավելի պակաս չափով` […]

«Արդարադատության նախարարության երիտասարդներին» փոխանցեք. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՆ պարզաբանմանը Սահմանադրական դատարանին վերաբերվող փոփոխությունների նախագծի առնչությամբ։ Նրա գրառման մեջ նաեւ ասված է․ […]

«Վերջ թավշյա պպզոցին: Լավ է, որ ինքնաքննադատաբար հասկացել ես, որ պպզելը լավ տեղ չի տանում». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

  Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջ թավշյա պպզոցին   Մի տեղ կարդացի, Նիկոլն ասում է «Վերջ պպզած Հայաստանին», իսկ հանրայինը վազող տողով արդեն երկու օր էդ նախադասությունը պպզացնելով ֆռացնում եւ պտտում է։ Դե, եթե ասում է՝ վերջ, ուրեմն մի բան գիտի, գլխին գալիք վերջը գիտի, զգում է […]

Մի քանի դիտարկում Ստամբուլյան կամ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի շուրջ

Ընդունվել է 2011թ․ Ստամբուլում ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ. Կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորոգրել և չեն վավերացրել։ Սլովակիան հրաժարվել է վավերացնել։ Լատվիան և Լիտվան հակված չեն վավերացնելու։ Մոլդովան չի վավերացրել, փոխարենը մշակել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ռազմավարական ծրագիր։ Միացյալ Թագավորությունը չի վավերացրել։ Բուլղարիան՝ բուլղար եկեղեցու ակտիվ ներգրավվածությամբ, մերժել […]

Կարո՞ղ է վաղն էլ բնակիչներին ասեն՝ հարևաններով փող հավաքեք, ձեր համար աղբաման առեք

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է։ Չեմ կասկածում՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի