09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարո՞ղ է վաղն էլ բնակիչներին ասեն՝ հարևաններով փող հավաքեք, ձեր համար աղբաման առեք

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է։

Չեմ կասկածում՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել, հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել, որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։ Կարո՞ղ է վաղն էլ բնակիչներին ասեն՝ հարևաններով փող հավաքեք, ձեր համար աղբաման առեք։ Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին, ապա դա ընդամենը կոռուպցիա է։ #մետրոնինչեղավ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ