07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մի՛ գոհացեք ձեզնից` ուրիշների հետ համեմատվելով

Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ, աղաչո՛ւմ ենք:

Ես միշտ ձեր օգնականն եմ` խավարից – Լույսի, տկարությունից – Ուժի, մեղքից – Փրկության, վտանգից – Ապահովության, անտարբերությունից – Սիրո և զայրույթից` կատարյալ ներման տանելու համար: Մի՛ գոհացեք ձեզնից` ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ Խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:

Ավելի պակաս չափով` մի՛ բավարարվեք: Սովորություն դարձրեք երբեմն քննե՛լ ձեր նկարագիրը – նկատի ունենալով կյանքի հետ ունեցած ձեր առնչությունը առհասարակ. հարաբերությունը ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի, բարեկամների, ձեր երկրի, ձեր գործի:

Պատկերացրեք, թե ես ինչպես Ինձ կպահեի այդօրինակ հարաբերության, նման կացության կամ նմանօրինակ պարագաների մեջ լինելու դեպքում: Պարզեք ձեզ համար, թե որն է լավագույն միջոցը` այս կամ այն պակասությունից ձերբազատվելու, տարատեսակ մեղքերից հրաժարվելու կամ սխալներից ու զանցառություններից խուսափելու:
Առնվազն շաբաթը մեկ անգամ այսպիսի ինքնաքննության պետք է ենթարկեք դուք ձեզ:

«Աստծո կանչը» 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ