23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի քանի դիտարկում Ստամբուլյան կամ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի շուրջ

Ընդունվել է 2011թ․ Ստամբուլում
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ.

Կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորոգրել և չեն վավերացրել։ Սլովակիան հրաժարվել է վավերացնել։ Լատվիան և Լիտվան հակված չեն վավերացնելու։ Մոլդովան չի վավերացրել, փոխարենը մշակել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ռազմավարական ծրագիր։
Միացյալ Թագավորությունը չի վավերացրել։

Բուլղարիան՝ բուլղար եկեղեցու ակտիվ ներգրավվածությամբ, մերժել է վավերացնել կոնվենցիան՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական։

Հայաստանը ստորագրել է 2018-ին, սակայն ստորագրումն ինքնին վավերացում չի պարտադրում։

(Կան բազմաթիվ կոնվենցիաներ, որոնք ստորագրված են, բայց վավերացված չեն)

ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 3․ 

բ․ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում;
գ. «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։

Հոդված 4․ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԽՏՐԱԿԱՆ

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ և ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ 
3. Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից:

/Ըստ էության, փոխվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտանիքի կոնցեպցիան: Տվյալ կոնվենցիայի համատեքստում ընտանեկան միավոր և զուգընկերներ հասկացությունները հավասարեցվում են ընտանիք հասկացությանը։ Սեռը դիտվում է ոչ թե որպես կենսաբանական իրողություն, այլ՝ սոցիալական դերակատարություն-ընտրություն, այստեղից բխող բոլոր՝ իրավական և հանրային հետևանքներով։

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 35.1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով/:

Հոդված 12․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

/Ըստ էության, բաց տեքստով՝ արմատախիլ անելու նպատակադրությամբ, արշավանք է մեր ազգային-մշակութային ավանդույթների ու սովորույթների, ինքնության, նկատմամբ, ուր ազգային արժեքների համադրության, ողջամտության և տրամաբանության սահմաններում ապահովված է փոխլացնող սոցիալական դերաբաժանումն ու մեր պետականության հիմք հանդիսացող ընտանիքի ինստիտուտը։

Այսուհանդերձ, միանշանակ է, որ պետությունը լրացուցիչ միջոցներ պիտի ձեռնարկի ընտանիքի ինստիտուտն ամրացնելու, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության իրավական և գաղափարական հիմքերն ամրացնելու, ընտանեկան բռնությունների կանխարգելման ուղղությամբ/։

Հոդված 14․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի և վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում և հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։

/Ըստ էության, ՀՀ պաշտոնական կրթական ծրագրերում հավասարության, հարգանքի, բռնության դեմ դրական քարոզչության կողքին, նույնքան անթաքույց կուսուցանվեն և կհանրահռչակվեն կոնվենցիայով ամրագրված ընտանիքի, սեռային պատկանելության կամ ավանդական, ազգային կարծրատիպերն արմատախիլ անելու քարոզչություն և հանրահռչակում/։

Հոդված 60․ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՆԵՐ
3. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլբնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր և աջակցության ծառայություններ, ինչպես նաև գենդերային ուղեցույցներ և գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալ՝ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը և միջազգային պաշտպանության մասին դիմումները։

/Ըստ էության, կոնվենցիան պարտադրելու է փախստականի կարգավիճակ և ապաստան տալ և առհասարակ իր պաշտպանության տակ վերցնել գենդերային բաղադրիչով բռնության ենթարկված օտարերկրացիներին։ Ապաստանների, կացարանների, սոցիալական այլ ենթակառուցվածքների ապահովումը, բազմաթիվ արտոնությունների ապահոցումը ֆինանսական միջոցներ է պահանջում։ Արդյոք սոցիալական և անվտանգային լրջագույն խնդիրներ դիմագրավող Հայաստանի համար սա նոր մարտահրավեր չէ/՞։

Հոդված-1.2 Մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, Կոնվենցիայով ստեղծվում է վերահսկողության հատուկ խումբ։ /«ԳՐԵՎԻՈ»/

/Սա նշանակում է, որ Կոնվենցիայով ամրագրված յուրաքանչյուր նորմ ենթակա է միջազգային մշտադիտարկման, նաև համապատասխան սանկցիաների։ Հետևաբար, Կոնվենցիայի հայեցողական կիրառում բացառվում է։ Այն իրացվելու է ամբողջությամբ/։

Հ․Գ․ Կոնվենցիայի գործնականացման համատեքստում խիստ կարևոր են վերջինիս պաշտոնական մեկնաբանությունները և նրա գործադրման միջազգային փորձը։
Ի դեպ, Կոնվենցիան վավերացրած երկրներում բռնության նվազում չի արձանագրվել։
Կոնվենցիայի առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել ԵՄ անդամ պետությունների բազմաթիվ ՀԿ-ներ։

Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել է Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն։

Լիլիթ Գալստյան

12.08.2019

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ