05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 26, 2019

Մեզ ասում են, որ ժողովուրդ ջան, դե ինչ անենք, նախորդ իշխանության օրոք է թույլատվությունը տրվել, պիտի հարմարվենք. «Ամուլսար» նախաձեռնություն

«Ամուլսար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է գրառում, որն անդրադառնում է Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամլո ասուլիսի որոշ դիտարկումներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ժամեր առաջ, գնդապետ Իվանյանը, ով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է և հետևաբար պատասխանատուն, հրավիրել էր մամլո ասուլիս։ 1․ Իվանյանը նշում է, որ էլարդը իրականացրել է փաստաթղթաբանական փորձաքննություն և […]

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սառել է հանքի եզրին․ Kоммерсант

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է հասարակության լայն քննադատությանը: Սա պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու որոշմամբ, որը խոստանում է լուրջ եկամուտներ բերել երկրի բյուջե և բարելավել ներդրումային գրավչությունը: Շահագործումը, սակայն, մտահոգություններ է առաջացրել հանրության շրջանում, այս մասին հոդված է հրապարակել Kоммерсант-ը: «Ըստ ակտիվիստների՝ հանքավայրի գործարկումը կարող է հանգեցնել Սևանա […]

Երանելի է այդ մարդը

Երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, նրա տերևը չի թափվի ու ամեն բան, ինչ էլ […]

Ծեծկռտուք` Ամուլսարի հանքի դեմ պայքարող բնապահպանների և գնդեվազցիների միջև

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24–ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ Ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներով երկու անձի տեղափոխել են «Վայքի» ԲԿ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն այս տարի ԱԺ չի հասնի.Ռուստամ Բադասյան

Ստամբուլյան կոնվենցիան այս տարի Ազգային Ժողով չի գա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։  Հարցին՝ ներկայումս Ստամբուլյան կոնվենցիայի գործընթացն ինչ փուլում է, Բադասյանը պատասխանեց. «Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային Ժողով հասնելու, որովհետև ընթացակարգի համաձայն հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչև մենք […]

Հիմա Հայաստանում քաղաքական «բոմժերի» իշխանություն է ձևավորվել. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պլատոնն ու Արիստոտելն՝ ընդդեմ պողոսների Սոկրատից հետո Պլատոնն ու Արիստոտելը ձևավորեցին արևմտյան աշխարհի փիլիսոփայական ձևն ու բովանդակությունը: Հունական փիլիսոփայությանը հետագայում գումարվեցին հռոմեական իրավունքը, քրիստոնեական բարոյականությունը և բողոքական էթիկան: Արևմտյան աշխարհն այդ չորս վեկտորների վրա է «նստած»: Պլատոնից ու Արիստոտելից հետո քաղաքագիտական բոլոր պարադիգմաները տեղավորվում են նրանց բանավեճի […]

Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է հետո․ ԲՈԿ

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական […]

ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։ Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը […]

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի