27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերջ թավշյա պպզոցին: Լավ է, որ ինքնաքննադատաբար հասկացել ես, որ պպզելը լավ տեղ չի տանում». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

 
Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերջ թավշյա պպզոցին
 
Մի տեղ կարդացի, Նիկոլն ասում է «Վերջ պպզած Հայաստանին», իսկ հանրայինը վազող տողով արդեն երկու օր էդ նախադասությունը պպզացնելով ֆռացնում եւ պտտում է։ Դե, եթե ասում է՝ վերջ, ուրեմն մի բան գիտի, գլխին գալիք վերջը գիտի, զգում է հավանաբար։
Ու ես միանում եմ էդ վերջին եւ ասում եմ, այո, վերջ երկիրս պպզացնել երազող Հայաստանի իշխանությանը եւ վարչապետին, ինչ-որ շատ երկար պպզեցիք։
 
Քանի դեռ պպզած ես, մի քանի հարց ունեմ։ Ասա, խնդրեմ, իսկ դու եւ քո արբանյակները, երբ քայլելով գալիս էիք մայրաքաղաք, էն խարույկների մոտ պպզած բանան էիք ուտում, կամ պերաշկի, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ եկաք, հասաք ու Փարիզի հրապարակում, փոքրիկ ֆրանսիացու արձանիկի շուրջբոլոր պպզեցիք մի քանի գիշեր, էդ էլ՝ վե՞րջ, կամ թե էն որ պպզել էիք քաղաքի բոլոր խաչմերուկներում «Սանիտեք»-ի աղբարկղների կողքին, «Երեւան» նստարանների շուրջբոլոր, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ գրոհեցիք ԱԺ-ի շենքը, եկաք եւ ԱԺ այգին ոտնատակ տալով պպզեցիք ծառ ու ծաղկի շվաքում, նստարաններին ու աստիճաններին, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ հիմա պպզել եք տարբեր ռեստորաններում եւ հնդկական երաժշտության տակ հու-հա, հա-հու եք անում, թաթիկները շարժելով եւ ՝ շատ սինխրոն, էդ էլ՝ վե՞րջ, իսկ կառավարության եւ ԱԺ ծառայողական մեքենաների մեջ պպզած երթեւեկելով գնում-գալիս եք, էդ էլ՝ վե՞րջ․․
 
Այո, էս ամեն պպզոցներին՝ վերջ, համաձայն եմ, դե, ասում ես, մի բան գիտես, երեւի․․Թավշյա պպզոցին՝ վերջ․․․
 
Իսկ հիմա, այս հատվածից՝ ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ
 
Ա․ Ես ասում եմ ձեզ, այո, իմ Շառլ Ազնավուրի համերգներ տեսած Հայաստանին, եղել է եւ լինելու է, իսկ դուք հեռանալու եք հենց պպզած
Բ․Այո, Ռոքի համերգներում հարվածային գործիքներ նվագող վարչապետ Կարեն Կարապետյանի Հայաստանին, իսկ դուք պպզած էլ կմնաք, ձեր անսլուխ դըմփ-հուի տակ
Գ․Այո, Շուշան Պետրոսյանի անուշ ձայնով հիացող Հայաստանին,
Դ․ Այո, մեր Երիտասարդական նվագախմբի Հայաստանին,
Ե․ Մոնսերատ տեսած եւ լսած Հայաստանին ու Արցախին,
Զ․Այո՝ բոլոր ժամանակներում օպերաներ ներկայացրած եւ Օպերաների սիրահար ու երկրպագու Հայաստանին
Է․Այո, Թատերական Հայաստանին
Ը․Այո, միշտ հոտընկայս բոլոր երգիչներին, արտիստներին, դերասաններին, հայաստանյան եւ համաշխարհային մեծություններին ծափահարող Հայաստանին․․
 
Հ․Գ․ Լավ է, որ ինքնաքննադատաբար հասկացել ես, որ պպզելը լավ տեղ չի տանում, իսկ հիմա՝ ոտքի կանգնիր եւ ծափահարիր հայ մշակույթին, Հայաստանի բոլոր մշակութային ձեռքբերումներին, բոլոր, ոլորտում, ծափահարիր հոտընկայս, որովհետեւ շատ շուտով քո պպզացրած եւ անթրաշ Հայաստանում նորից կվերածաղկի մշակույթը, եւ դու դրա հետ ինչպես նախկինում եւ այսօր, վաղը եւս ոչ մի կապ չես ունենալու…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ