23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր […]

Սաշիկի 50/50-ից սկսած՝ թավշյա միֆերի փլուզումը

Փաշինյանի կառավարության միֆոլոգիան փլուզվում է: Եկեք վերհիշենք ամենից շատ քննարկված թեմաները, որոնց շահարկումով Փաշինյանը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը: Առաջին ուժեղ միֆը դա Ալեքսանդր Սարգսյանի 50/50 էր, որը այդպես էլ մնաց օդում կախված և պարզվեց, որ այդ թեման իրականության հետ որևէ կապ չունի: Մեծ միֆ էր նաև օլիգարխներին «կուլակաթափ» անելը և այդ գումարներով դեմոսին լավ ու […]

Բերման է ենթարկվել «Անարխիստ Կարոն»

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հուլիսի 3-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, զննություն են իրականացրել Արմավիր քաղաքի Վ․ Փափազյան փողոցի տներից մեկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արմավիրի ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի էին, եւ նշված տան բնակիչ 61-ամյա Կարապետ Մ․-ի տան հողամասում հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր, ինչպես նաեւ չորացված զանգված։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի […]

Հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 5-ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:   ԹԵՄԱ՝  սահմանադրությունը պետության ինքնիշխանության երաշխիք. Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները: 

«Դավայ ստեղից: Ծախվածներ եք ձեր խմբագրի հետ». բախում «Առավոտի» լրագրողի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ /տեսանյութ/

Այսօր կառավարության մոտ բախում է տեղի ունեցել «Առավոտի» լրագրողի ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջև: Առավոտ օրաթերթի լրագրող Նելլի Հակոբյանի հարցին ի պատասխան քաղաքագետ Մենուա Հարությունյանը վրդովվել է. -Դուք Նիկոլի կողմից ուղարկված պատրաստված մեկն եք,-ասել է Հարությունյանը: -Ձեզ ո՞վ ա ուղարկել բա, Ռոբերտ Քոչարյանը ինչքա՞ն ա վճարել,-հակադարձել է լրագրողը: Ինչին հետևել է ցուցարարների բողոքն ու վրդովմունքն […]

Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք

Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերի: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի: Հայր Նիկոն Վորոբյով

Սահակ եպ. Մաշալյանն ընտրվեց Պոլսո պատրիարքի տեղապահ

Հուլիսի 4-ին տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը: Մաշալյանն ընտրվել է ձայների` 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:  

Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ. փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի գործով փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը կալանքի ընթացքում դարձավ անդամալույծ: «Նախկինում մենք բարձրաձայնել ենք միշտ, որ դատարանը առերևույթ հետազոտեց ապացույցները, ճիշտ գնահատական չտվեց, օրենքը ճիշտ չգնահատեց, այս դատարանի, այս որոշման մեջ ընդհանրապես անդրադարձ չի եղել այս ապացույցներին»,-ասաց Բաղդասարյանը: Ավելին՝ տեսանյութում:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է`  նրանց  ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Նշվեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված