12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բերման է ենթարկվել «Անարխիստ Կարոն»

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հուլիսի 3-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, զննություն են իրականացրել Արմավիր քաղաքի Վ․ Փափազյան փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արմավիրի ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի էին, եւ նշված տան բնակիչ 61-ամյա Կարապետ Մ․-ի տան հողամասում հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր, ինչպես նաեւ չորացված զանգված։

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարապետ Մ․-ն Արմավիրում հայտնի է «Անարխիստ Կարո» մականվամբ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ