24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի […]

Խոշորագույն վթար հանրապետությունով մեկ: Հնարավոր են հոսանքի անջատումներ. Տիգրան Ավինյան

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – գրել է փոխվարչապետը։

Դոնալդ Տուսկի հետ բանակցությունները Նիկոլ Փաշինյանն արդյունավետ գնահատեց

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ ունեցանք շատ արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այսօր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Ես վերահաստատեցի օրենքի […]

Հերթական տեսարանը, որով Փաշինյանը կփորձի իր վարկանիշը բարձրացնել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ  նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը իշխանության կողմից արհեստականորեն ուղղորդված է:   «Վերջին ամսվա ընթացքում իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են կեղծ օրակարգ բերել՝ առաջարկելով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Հաշվի առնելով Փաշինյանի նվազող վարկանիշը, հիմա կսկսեն ակտիվ քննարկել դա, բայց հետո կլինի բողոքի ալիք և Նիկոլ Փաշինյանը կասի, որ […]

Ոչ մի բան չի փոխվել: Հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից Հայաստան ժամանած երիտասարդը ահազանգում է /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի բանախոսը՝ Հրանտ Դավոյանը, վերջերս  է ԱՄՆ-ից եկել Հայաստան, որպես կենդանասեր, անասնաբույժի օգնական, կամավոր հիմունքներով աշխատելու ՀՈԱԿ-ում: Որոշ ժամանակ անց չհանդուրժելով ՀՈԱԿ-ում կատարվածը դուրս է եկել աշխատանքից: Դավոյանը մեկնաբանում է շների ստերջացման շուրջ աղմուկ բարձրացրած ՀՈԱԿ-ի գործունեությունը, որը սարսափեցրել է նրան: Ի՞նչ է կատարվում ՀՈԱԿ-ում: https://www.youtube.com/watch?v=l3KF_SINm8A https://www.youtube.com/watch?v=l8eiX0EsoxE Մանրմասները՝ տեսանյութում:

Ուշագրավ զարգացումներ «Գարդասիլի» շուրջ: Նախարարությունը դատի է տվել պատվաստանյութի մասին տեղեկատվություն տարածողին /տեսանյութ/

Հայկական առողջապահական ազգային/ՀԱԱԽ/ խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը և նույն կազմակերպության փաստաբան Պավլիկ Փոլադյանը «Հենարան» մամուի ակումբում անդրադարձան ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա, գարդասիլի վերաբերյալ տեղակատվություն տարածելու համար, ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանի դեմ վարչական վարույթին:  

Վառելափայտ չի լինելու: Նախարարը կոչ արեց «գլխների ճարը տեսնել»

 Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ անդրադարձավ ապօրինի ծառահատումների պատիժը խստացնելու մասին փոփոխություններին։ Նախարարն կոչ արեց այսօրվանից արդեն գտնել այլընտրանքային էներգակիրների օգտագործման ուղիներ, քանի որ ծառահատումներ և վառելափայտ չեն լինելու։  

Կոռուպցիան նույնությամբ շարունակվում է: Միլիոնավոր դոլարների ստվերային շրջանառություն. բացահայտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել է. «Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի