07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերթական տեսարանը, որով Փաշինյանը կփորձի իր վարկանիշը բարձրացնել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ  նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը իշխանության կողմից արհեստականորեն ուղղորդված է:
 
«Վերջին ամսվա ընթացքում իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են կեղծ օրակարգ բերել՝ առաջարկելով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Հաշվի առնելով Փաշինյանի նվազող վարկանիշը, հիմա կսկսեն ակտիվ քննարկել դա, բայց հետո կլինի բողոքի ալիք և Նիկոլ Փաշինյանը կասի, որ դեմ է դրա վավերացմանը, ինչն էլ կլինի ժողովրդի սրտով և ժողովուրդը կասի՝ էս ինչ լավ վարչապետ ունենք ու նման արհեստական խաղերով մի քանի ամիս Նիկոլը իր նվազող վարկանիշը կփորձի բարձր պահել, ինչն էլ կլինի Փաշինյանի հերթական տեսարանը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակը:
 
Անդրադառնալով հարցին, որ վերջին ամիսներին իշխանությունները փորձում են սլաքներն ուղղել նախկին իշխանության դեմ՝ հիշեցնելով կոնվենցիայի ստորագրումը, մեր զրուցակիցն ասաց. «Նախ կոնվենցիայի ստորագրումն ու վավերացումը տարբեր բաներ են: ԵՄ բազմաթիվ երկրներ ստորագրել, բայց չեն վավերացրել այն, ավելին՝ Բուլղարիան դա հակասահմանադրական է ճանաչել, իսկ մեր իշխանության օրոք խոսք չի եղել վավերացման մասին: Եվ երկրորդ մեր իշխանության օրոք Վեհարան չեն գրավել ու ԱԺ ամբիոնը տրանսգենդերության քարոզ չեն դարձրել: Այնպես որ, հանգիստ նստե՛ք տեղներդ և չհամարձակվեք մտածել վավերացնելու մասին»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ