23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է վերաքննիչ դատական նիստին /Ուղիղ/

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր բողոքը ներկայացրած դատախազի՝ նիստին չներկայանալու պատճառով։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:   Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես […]

Մենք շարունակում ենք ասֆալտին փռել. ՀՀ ոստիկանապետ

Վերջին շրջանում զգալի ավելացել է ՃՏՊ-ների թիվը, սակայն դրանում միայն ոստիկանությանը մեղադրել, ճիշտ չի լինի, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Անդրադառնալով Սևանա լճից ձկնագողության դեպքերին՝ նա շեշտեց, որ Սևանն ազգային հարստություն է, և իրենք պատրաստ են ամեն գնով պայքարելու արատավոր այդ երևույթի դեմ։ Անդրադառնալով լրագրող Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան […]

Մանկապարտեզներում երեխաներին կդաստիարակեն կին «դարձած» տղամարդիկ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ մեր կյանքը վերածվելու է մղձավանջի /տեսանյութ/

Մանկապարտեզներում, դպրոցներում ձեր երեխաներին կարող են դաստիարակել կին «դարձած» տղամարդիկ, նրանց դեռ մանկապարտեզներից սովորեցնելու են, որ «կին» և «տղամարդ» հասկացություններից զատ, գոյություն ունի երրորդ սեռ, որպեսզի նրանց համար այլասերվածները և այլասերումը դառնան սովորական, հանդուրժելի, ընդունելի․․․ Միասեռականները, տրանսգենդերները կարողանալու են մանկահասակ երեխա որդեգրել, այլասերել, պղծել, խեղել նրանց հոգին ու հոգեբանությունը, հնարավոր է նաև՝ մարմինը։ Հայաստանում վերոնշյալ […]

Ամոթը կորցրած, ինքնասիրություն չունեցող փոքր էակի քեն։ Ուրիշ բան չկա «Նիկոլ Փաշինյան» վերտառությամբ տրագիկոմեդիայի մեջ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է. Թե չեմ սխալվում, երկու օր շարունակ համացանցում լուր է տարածվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով Տավուշի մարզ է գնացել՝ ընկերոջ ծնունդին։ Վարչապետի մամուլի խոսնակը նախանձելի համբերությամբ սպասեց մինչև այդ լուրն աշխարհով մեկ լինի, հետո «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքեց։ Թե բա Փաշինյանը նման բան չի արել։ «Ուղղաթիռը վերջին […]

Հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նախագահի վարկանիշը վաղ, թե ուշ չար կատակ է խաղալու Նիկոլ Փաշինյանի քարոզիչների հետ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, «Սանտա Կլաուսի» և ամենաքիչ հայհոյված մարդու մասին է Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին և 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես […]

Գրիգորյան Վահեն ժողովրդի վարչապետի դռան տակ քանի՞ ամիս վնգստաց

Կհիշացնե՞ք, թե Գրիգորյան Վահեն ժողովրդի վարչապետի դռան տակ քանի՞ ամիս վնգստաց, մինչև հանրապետության լավագույն իրավաբաններին ԱԺ-ն հերթով մերժի ու Արմեն Սարգսյանը, մի կողմ դնելով օրենքի տառն ու տղամարդկային արժանապատվությունը, ներկայացնի նրա թեկնածությունն ԱԺ-ին՝ դակման: Միհրան Հակոբյան  

Աբսուրդը շարունակվում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն է բացվում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա: Բանն այն […]

Գյումրեցուն «կտել» չեն կարող: Ումի՞ց էիր պաշտպանվում. դա այն ժողովուրդն էր, որը քեզ 70 տոկոս ձայն էր տվել. 168 Ժամ

Հուլիսի 20-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «168 Ժամը» գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանին խնդրեց ամփոփել համաժողովի և վարչապետի այցի արդյունքները։ Գագիկ Համբարյանն ասաց՝  շատ ուրախ է, որ նոր կառավարությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի