05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամոթը կորցրած, ինքնասիրություն չունեցող փոքր էակի քեն։ Ուրիշ բան չկա «Նիկոլ Փաշինյան» վերտառությամբ տրագիկոմեդիայի մեջ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

Թե չեմ սխալվում, երկու օր շարունակ համացանցում լուր է տարածվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով Տավուշի մարզ է գնացել՝ ընկերոջ ծնունդին։ Վարչապետի մամուլի խոսնակը նախանձելի համբերությամբ սպասեց մինչև այդ լուրն աշխարհով մեկ լինի, հետո «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքեց։ Թե բա Փաշինյանը նման բան չի արել։ «Ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ»,-վերջում իմիջիայլոց ասել է Վ. Կարապետյանը։

Հասկանում եք չէ՞՝ ինչ է տեղի ունենում։ Վարչապետի խոսնակը վարչապետի ընտանիքին պատկանող թերթում վարչապետի ոճով գործ է տալիս վարչապետի քաղաքական մրցակիցներից մեկի դեմ։ Փոքրիկ ստուկաչը, իհարկե, չի հասկանում, որ ինչ իր վարչապետը, ինչ ուղղաթիռով Լոռի գնացող նախագահը եթե մի ուղղաթիռում չեն, ապա հաստատ մի նավի մեջ են։ Ու, մեր մեջ ասած, իրար արժեն։ Բայց դա չի կարևորը։

Օրվա լուրերն եմ կարդում ու արդեն էլ չգիտեմ ոնց արձագանքեմ տեսածս նորություններին։ Ո՛չ զարմանալու է, ո՛չ հարմարվելու։ Անկեղծ՝ հավատս չի գալիս, որ իրեն հարգող մեկը, այն էլ իշխանության կրող, կարող է այդչափ փոքրոգի լինել։ Տեսե՞լ եք՝ Հրայր Թովմասյանի դեմ ինչ արշավ են սկսել։ Տեսե՞լ եք՝ ոնց են փորձում ճնշել իրենց հակառակորդներին։ Կարճ ասեմ՝ դա վաղուց արդեն քաղաքականություն չի։ Ոչ էլ իրավական գործընթաց կամ տեղեկատվական պայքար։ Մարդկային որևէ բան չկա դրա մեջ։ Դա փոքր մարդու քեն է։ Ամոթը կորցրած, ինքնասիրություն չունեցող փոքր էակի քեն։ Ուրիշ բան չկա «Նիկոլ Փաշինյան» վերտառությամբ տրագիկոմեդիայի մեջ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ