23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 18, 2019

Սերժը ասեց չէ՞, ես սխալ էի, դուք երբևէ լսե՞լ եք, որ սրանք ասեն՝ ես սխալ էի

Սահմանադրական փոփոխությունների թեման կրկին քննարկվում է քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում: Պատճառը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր: Վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, մասնավորապես ասել էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե […]

Ես ավելին չէի սպասում, իրենք ստում են. Օսիպյանը՝ իջևանցի ցուցարարներին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է՝ Իջևանի բնակիչների հայտարարությունները, թե ոստիկաններն են բռնություն կիրառել և բախումները ոստիկանների կողմից են հրահրվել, չեն համապատսխանում իրականությանը.   «Ես ավելին չէի սպասում, միանշանակ այդպես պետք է պատասխանեին, բայց իրենք ստում են: Ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել տևական ժամանակ փակ պահած ճանապարհը», – Իջևանում լրագրողներին ասաց ոստիկանապետը: […]

ՍԴ-ն որոշել է կասեցնել Քոչարյանի գործով վարույթները և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով

Սահմանադրական դատարանը հաղորդարություն է տարածել, որի համաձայն, որոշել է կասեցնել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները։ «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ […]

Արթուր Վանեցյանը ժամանեց ոստիկանության Իջևանի բաժանմունք

Քիչ առաջ ոստիկանության Իջևանի բաժանմունք ժամանեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ ավելի ուշ կխոսի: Այս պահին Վանեցյանը ոստիկանության շենքի ներսում է: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:   Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների […]

Պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք խոսել չի կարող, դա խիստ ձևով պատժվելու է. Տավուշի մարզպետ

Իջևանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը: Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանն էլ դիմելով ներկաներին՝ ասաց. «Երկու օր առաջ ընդունեցի բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր տարբեր հարցեր էին առաջ քաշում: Հաջորդ օրը պայմանավորվեցինք «Հայանտառի» մեր գործընկերների հետ, որպեսզի իրենք […]

Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է

Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը  ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ […]

Բեյրութի «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը

Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ։ Գաղափար – նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի […]

Ի՞նչ պետք է անեի, պատերի տակ երդվեի՞. Նախշուն Տավարացյանը բորբոքվեց

Ես քմահաճույքից ելնելով չեմ հրաժարվել կատարել իմ լիազորությունները, ստեղծված իրավիճակից ելնելով ես հարկադրված հրաժարվել եմ երդվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված նիստում հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ Իր ելույթում նա հակադարձեց ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանին։ «Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված