23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պետք է անեի, պատերի տակ երդվեի՞. Նախշուն Տավարացյանը բորբոքվեց

Ես քմահաճույքից ելնելով չեմ հրաժարվել կատարել իմ լիազորությունները, ստեղծված իրավիճակից ելնելով ես հարկադրված հրաժարվել եմ երդվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված նիստում հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ Իր ելույթում նա հակադարձեց ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանին։

«Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ ցուցաբերել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել։ Ուրեմն ձեզ հիշեցնեմ, եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն որոշ արտոնություններ կան, որոնք պետք է իմ նկատմամբ կիրառվեին։ 2018թ. նոյեմբերի 8–ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լիներ ընդամենը 25 տոկոսը, սակայն ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ, թեպետ իմ աշխատավարձի հարցով տարբերություն չի եղել, այսինքն ես չեմ օգտվել ԲԴԽ անդամին տրված արտոնությունից»,–ասաց նա։

Տավարացյանը հայտարարեց, որ ինքը դատական դեպարտամենտից ընդամենը երկու ծանուցում է ստացել ԲԴԽ նիստերի վերաբերյալ՝ մեկը այս տարվա հուլիսի 15–ի նիստի օրակարգի, մեկն էլ այսօրվա նիստի վերաբերյալ, իսկ մինչ այդ որևէ ծանուցում չի ստացել։

«Հիմա դուք պատասխանեք պարոն Բեքմեզյան, ԲԴԽ–ն է անգործություն թույլ տվե՞լ, թե՞՝ ես։ Իրավաբան գիտնականներին հորդորում եմ՝ ոչ թե վերցնել հարցի բարոյական կողմը, թե ինչպես կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվեր, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է, այդ տեղն ազատ է, դա Վճռաբեկ դատարանի տեղն է, երկրորդն էլ, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նաշխուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տակ պիտի երդվեի՞, ձեր ասածն էդ ա։ Որպես իրավաբան գիտնականներ ավելի մեծ անելիք ունեիք, ավելի լավ է դատական օրենսգրքում առակ՝ «պաշտոնի ստանձնման» և «ընտրված» եզրույթների հետ կապված իրավական կազուսի հարցը լուծեիք, այլ ոչ թե Նաշխուն Տավարցյանին դարձնեիք հանրահայտ քննարկման թեմա։ Դուք մի մոռացեք, որ ես երեկ չէ առաջին օրը չեմ դատավոր դարձել հազարավոր մարդիկ են ինձ գովեստի խոսքեր ուղարկել, հազարավոր մարդիկ ինձ գրավոր շնորհակալություն են հայտնել։ Ես ել ունեմ ընկերներ, հարազատներ, շրջապատ, ամեն մեկն իր ձևով է ընկալում և ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում, սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համաբավն արատավորող հարց է, հիմա ի՞նչ, ես դատական հայց ներկայացնեմ իմ բարի համաբավն արատավաորելու համա՞ր»,–բորբոքված հայտարարեց Վճռաբեկ Դատարանի դատավորը։

Ըստ նրա՝ ԲԴԽ՝ գիտնական անդամների բարձրացրած պահանջի մեջ իրավական հարց առկա չէ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ