Ուռա՜, հաշմանդամներն արհամարհվեցին. 37 տարին` ընդամենը 9000 դրամ
2018թ. ապրիլյան թավշյա հեղափոխությանը մասնակցելու համար դուրս եկանք նաեւ մենք` հաշմանդամներս, չնայած չկարողանալով հենակներով կանգնած վիճակում անցկացնել ողջ գործընթացը` Մաշտոցի պողոտայում նստելով շուռ տված աղբարկղերի վրա (դա նկատել է նաեւ պարոն Փաշինյանը), իսկ հրապարակում` շատրվանների կողքի եզրաքարերին` հուսալով, որ հեղափոխությունից հետո, ինչ-որ չափով կբարելավվի նաեւ հաշմանդամներիս նյութական բարեկեցությունը: Բայց արի ու տես, հակառակ մեր տեսակետների կատարվեց անսպասելին, այսինքն` սոցնախարարության աշխատակիցները մեծարգո Մ. Թանդիլյանի ղեկավարությամբ 9500 դրամով բարձրացրին չգիտես ինչ անհասկանալի թոշակ, որտեղ որ հաշմանդամներն արհամարհվեցին: Հասկանալի է, որ նրանք ղեկավարվեցին բյուջեի հնարավորություններով, բայց բյուջեի այդ հնարավորություններով կարելի էր բարձրացնել ընդհանուր թոշակային բազիսը: Ինչպե՞ս կարելի է հասկանալ` մեկը նստած տանը առանց հարկային դաշտ մտնելու զբաղվում է արհեստագործությամբ, վաստակում է բավականին լավ գումար, իսկ մի ուրիշը արտագնա աշխատանքով իրեն ապահովում է ողջ կյանքի համար եւ առանց աշխատանքային ստաժի, ստանա 25000 դրամ, իսկ մեկը, որ շուրջ 37 տարի նվիրելէ հանրօգուտ աշխատանքի, […]