28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տակից դուրս գալու ձեւը. պատերազմի գլխավոր հերոսը` զինվորական ծառայության երես չտեսած Նիկոլ Փաշինյանն է եւ իր մանկլավիկները

Տեր եւ տիկին Փաշինյանները մտածել, մտածել ու գտել են արցախյան ազատամարտի «հետեւանքները» վերացնելու` Արցախը եւ «հարակից հողերը» փողի եւ (կամ) բաց կոմունիկացիաների դիմաց հանձնելու Բոլթոնյան ծրագրի շուրջ բանակցելու վերաբերյալ կասկածների եւ մեղադրանքների տակից դուրս գալու ձեւը։

Սրանց ընտանեկան թերթը «Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում ընթացող զարգացումներից. նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունը» վերնագրով մի հոդված է հրապարակել, որտեղ ջանում է ապացուցել, որ մածունը սեւ է, սեւը`սպիտակ։

Օրինակ։ Եթե ադրբեջանական լրատվամիջոցներն ուրախությունից թռչկոտում են եւ շնորհավորում իրար «ռազմական հանցագործ» Քոչարյանի (լավ է` գոնե «ռազմական հանցագործը» չակերտների մեջ են առել) հերթական անգամ բանտում հայտնվելու առթիվ, ապա դա մի բան է նշանակում. որ առերեւույթ հիանալով այդ հարցում Նիկոլի դրսեւորած նախանձելի համառությամբ, իրականում թիկունքից խփում են Նիկոլին, տակից` «խնամքով աջակցում» նախկիններին։

Եթե այդպես է` Փաշինյանի «վեցնոցներն» ինչո՞ւ էին հրճվանքով արձանագրում, որ «մեր վարչապետը» ադրբեջանական մամուլի սիրելին է` ավելի շատ է լուսաբանվում, քան Ալիեւը`սատանան գիտի։

Շարունակելով բացահայտ սուտը ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, թերթը հույժ սենսացիոն «բացահայտում» է անում. «Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները ոչ թե ոգեւորված են, այլ մտահոգված Հայաստանում ընթացող զարգացումներից: Որովհետեւ նրանք նույնպես գիտեն, որ ցանկացած պետություն նախ ներսից է քայքայվում եւ ապա միայն փլուզվում արտաքին հարվածներից, ու տարիներ շարունակ հենց դրան էլ համբերատար սպասում էին: Իսկ հիմա Հայաստանի ներքին քայքայման գործընթացը կասեցվել է, ու դա նրանց լրջորեն մտահոգել է: Այստեղից էլ` նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունն ու այդ հարցում մեր «արմատական ընդդիմության» հետ շահերի համընկնումը»:

Այսինքն`այն, որ Փաշինյանը «վիզ դրած» պառակտում է հասարակությունը, սեւ-սպիտակի բաժանում, սեպ խրում Հայաստանի եւ Արցախի միջեւ, Արցախում «դավադիրներ» փնտրում, պետությունը «ներսից քայքայել» չէ` «ներքին քայքայման գործընթացը կասեցնել» է, ինչից ադրբեջանցիները մահու չափ վախեցել ու «խիստ մտահոգվել» են` քիչ է մնում երդվեն Նիկոլի արեւով։ Իսկ «արմատական ընդդիմությունը», որը քննադատում է Նիկոլին Հայաստանը ներսից բզկտելու, Հայաստան-Արցախ միասնությունն ականապատելու համար, ադրբեջանցիների «բնական դաշնակիցն» է։

«Վարչապետական» զույգի քարոզչական հրետանին, այսքանը քիչ համարելով, անցնում է «պատերազմի հերոսների» վրայով եւ ներկայացնում հերոսի իր «տեսլականը». «Ղարաբաղյան պատերազմի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է, եւ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Եվ այդ գլխավոր հերոսը մերժել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ»: Քանի որ ժողովուրդ ասելով` հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան ասելով` հասկանում ենք ժողովուրդ, սա նշանակում է, որ Ղարաբաղյան պատերազմի գլխավոր հերոսը նույն ինքը` զինվորական ծառայության երես չտեսած Նիկոլ Փաշինյանն է եւ իր մանկլավիկները։

Իսկ ամենահետաքրքիրը` «դեսերտը», վերջում է։ «Ինչպե՞ս է պատահել, օրինակ, որ իրենց` «պատերազմի հերոսների» ղեկավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է երեք անգամ ավելի շատ մարդ, քան Արցախի բնակչությունն է»,-հարց է տալիս հոդվածագիրը՝ հեռատեսորեն շրջանցելով, որ 2008-2018թթ. արտագաղթը մարդկային արտահոսքը մի քանի անգամ գերազանցող ժողովրդագրական ամենամեծ աղետը տեղի է ունեցել Փաշինյանի կնքահայր Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ`ՀՀՇ-ական ալան-թալանի տարիներին։

Ինչ վերաբերում է այսօր փակի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա տասնամյա կառավարման արդյունքում արտագաղթը կանգնել է, դեռ մի բան էլ ներգաղթ է արձանագրվել։

Ի վերջո, վիճակագրություն կա, բան կա. կարող են բացել կառավարության տեղեկագրերը եւ սեփական աչքով տեսնել այն, ինչը համառորեն չեն ուզում տեսնել…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ