19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Տարիներ շարունակ հենց իրենք են հանրությանը մոլորեցրել` զրպարտանք ու սուտ պարունակող նյութեր տարածելով

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ մեղադրել է հայկական ԶԼՄ -ներին իրենց ընտանիքի մասին ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելու մեջ: Ես չեմ հասկանում, էս մարդիկ ո՞նց են լրատվամիջոցներին մեղադրում իրենց ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, երբ տարիներ շարունակ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով, հենց իրենք են հանրությանը մոլորեցրել` տարբեր գործիչների ու պաշտոնյանների մասին զրպարտանք ու սուտ պարունակող նյութեր տարածելով:

Եվ վերջապես, լրատվամիջոցներին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ այն մարդիկ,ովքեր ըստ օդում կախված լուրերի, տարիներ շարունակ զակազով` կլորիկ գումարի դիաց, վարկաբեկել են տարբեր պետական չինովնիկների: Տեղին է էս պահին մեջբերել հայտնի ասացվածքը՝սելի փոխարեն սելվորն է ճռու՞մ:

Աղվան Պողոսյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ