Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան: Արցախի նախկին ՄԻՊ-ը հայտնում է բռնությութնների մասին
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/05/32790_dataran.apaki_M-300x171.jpg)
Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ-ը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանել. «Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված։ Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ժամը 8.30-ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։