18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարող ենք ընդհանրապես հուղարկավորել մեր Սահմանադրությունը. իրավագետ

Դատարանների ելքն ու մուտքերը փակելն արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում, իսկ դրա համար Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

«Եթե դատարանների ելք ու մուտքերը փակեն ու խոչընդոտեն նրանց բնականոն աշխատանքը,  կարող ենք ընդհանրապես հուղարկավորել մեր Սահմանադրությունը, մասնավորապես` առաջին հոդվածը, որտեղ նշված է, որ ՀՀ իրավական պետություն է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ