22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանցագործության մասին հաղորդում: Կոչ խելագարության նոպաների ձեռքը կրակն ընկած իրավապահներին

6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանցագործության մասին հաղորդումէ  ներկայացրել ֆեյսբուքում, մասնավորապես նշելով. 

Ատելության քարոզի արդյունքը նման անմեղսունակներն են, եւ սա դեռ սկիզբն է: Կարծում եմ՝ իրավապահները ժամանակ կգտնեն արձանագրելու հանցագործության մասին հաղորդումը:

Ուղիղ մեկ տարի է երկրի վարչապետը սեւ ու սպիտակ է անում՝ փռում է ասֆալտին, ծեփում պատերին, կտրում է թեւերը, բռնում վզներից, մատ է թափ տալիս պետական ինստիտուտների, այդ ինստիտուտները խորհրդանշող անձանց, ազգային հերոսների, շարքային ծառայողների եւ բոլոր նրանց վրա, ովքեր կհամարձակվեն իր թանին թթու ասել : Էս մարդը պետությունը իր դուքյանը սարքած, աջուձախ քոքից կտրում է այն, ինչ կառուցվել է տասնամյակների ջանքերի ու աշխատանքի գնով:

Եւ եթե անցած գարնանը իշխանությունները Փաշինյանի արկածախնդրությանը չպատասխանեցին արկածախնդրությամբ` խուսափելով բախումներից, այս մարդը շանտաժով զավթեց իշխանությունը ու տապալեց սահմանադրական կարգը, հիմա էլ փոխանակ աշխատի, խոստումները իրականացնի, ամեն ինչ անում է հային հայի դեմ դուրս բերելու, սեփական հայրենիքում թշնամիներ հռչակելու համար:

Ազգային հերոսներին խուզարկող իրավապահներին, Փաշինյանի հրահանգով ընդդիմադիր ֆեյքերի հետեւից գնացող ԱԱԾ-ին, խելագարության նոպաների ձեռքը կրակն ընկած համապատասխան կառույցներին կոչ եմ անում գործով զբաղվել, ապահովեք պետության եւ ՀՀ քաղաքացու անվտանգությունը եւ ծառայեք Հայաստանի Հանրապետությանը:

Ինչ վերաբերվում է ինձ. ինչքան քննադատել եմ, ավելի եմ քննադատելու, չեմ լռելու, քանի որ անեն օր Փաշինյանի հեղափոխական քայլերի արդյունքում Հայաստանն ավելի է մոտենում նեոբոլշեւիզմին:

Հ.Գ. Սթափվելու ժամանակն է: Վաղը ուշ կլինի: ՀՀ որեւէ քաղաքացու գլխից մազ պակասեց, անձամբ մեղավոր է լինելու Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը:

 60857140_434960610638373_4560280662963126272_n
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ