07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Վատ երազ: Երբ գերագույն հրամանատարը էքսցենտրիկ է, ոչ կոմպետենտ, գերզգացմունքային

Վատ երազ Մի պահ սարսուռ անցավ մարմնովս, երբ հիշեցի, որ ՀՀ սահմանադրության 155–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Պատկերացնո՞ւմ եք, ռազմական գործողությունների ժամանակ ինչեր կարող են լինել, երբ գերագույն հրամանատարը էքսցենտրիկ է, ոչ կոմպետենտ, գերզգացմունքային և մի քանի ֆեյսբուքյան գրառման ազդեցության տակ որոշում կայացնող։ Անդրանիկ Թևանյան  

Ամենակարեւորը՝ դուխով. Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը,  սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ», «Արդարություն»: «Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր […]

«Եվրոպայի խորհուրդը սարսափած է». իրավապաշտպանը հեգնում է Փաշինյանին

Անսալով ՀՀ վարչապետի կոչին եվրոպական երկրների ողջ հայությունը օդանավերով, գնացքներով, ավտոբուսներով, ավտոմեքենաներով, հեծանիվներով, նաև հետիոտն շարժվում են դեպի Ստրասբուրգ՝ առավոտյան ժ․ 8.30 շրջափակելու Մարդու Իրավունքների ԵՎրոպական դատարանի բոլոր մուտքերը, թույլ չտալով որևէ դատավորի, կամ այլ աշխատակցի մուտքը դեպի դատարանի շենք։ Ըստ վերջին լուրերի Երևանից տասնյակ չարտերային չվերթներ, այդ թվում կառավարական օդանավը նույնպես հարյուրավոր դուխով քաղաքացիների […]

Դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը համարում ենք անթույլատրելի. ԱԴԿ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման և ժողովրդավարացման կարևոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է: ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս […]

Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը

Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» ՀԿ-ն։ «Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։ Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք […]

Դատարանները վարչապետի կոչով արգելափակված են

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրն արգելափակված է: Երևանի քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն շրջանների դատարաններն արգելափակված են: Արգելափակված է նաև Սահմանադրական դատարանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր ժամը 08:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանների դռները:  

Հարգելի դատավորներ, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի

Հարգելի՛ դատավորներ, Հասարակության քաղաքական համակարգում դատարաններն ունեն կարևոր դերակատարություն և պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում գործադիր իշխանության զայրույթը, հակադրությունը, իսկ առանձին դեպքերում նաև՝ կատաղի դիմադրությունը: Դատական իշխանության նկատմամբ բռնությունը և դրա կոչերը ծնվում են գործադիր և օրենսդիր իշխանության թուլությունից, դատական համակարգը՝ իրավունքի սկզբունքների հիման վրա բարեփոխելու սեփական անկարողությունից: Այսօր հայկական դատական իշխանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի